Վրաստանում համաներում է շնորհվել մի խումբ դատապարտյալների

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ապրիլի 9-ի հետ կապված համաներման ակտ է հրապարակել. հայտնում է 1tv.ge-ն։
Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել 15 դատապարտյալի, այդ թվում՝ յոթ կնոջ, ովքեր այսօր կլքեն քրեակատարողական հիմնարկները։ Սակայն համաներում ստացած դատապարտյալներից վեցը Ուկրաինայի քաղաքացիներ են։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը։