Շնորհավո՜ր ծնունդ-վերածնունդս․ Հասմիկ Խոջյանն առաջին անգամ ցույց է տվել դստեր դեմքը (լուսանկարներ)

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը դստեր հետ գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել՝ ցուցադրելով փոքրիկի դեմքը։
Նշենք, որ դերասանուհին այսօր տոնում է ծննդյան տարեդարձը։
Լուսանկարներին կից Հասմիկը գրել է․
«Ծննդյանս օրը լիարժեք դարձրեց Նարէն։ Ի դեպ, ծանոթացեք՝ Նարէ-27 օրական։ Ես երջանիկ մարդ եմ ու սիրում եմ կյանքը, այնքան շատ եմ սիրում, որ վերջերս Աստված հնարավորություն տվեց վերածնվելու, որովհետև , թե՛ ես, թե՛ աղջիկս կարող էինք ուղղակի չլինել, չապրել, բայց փրկվեցինք ու ես իմ այսօրը՝ իմ 28 ամյակը, անվանում եմ «Վերածնունդ»։ Ամեն օր շնորհակալ եմ լինում Աստծուն իմ ընտանիքիի, ընկերների, սիրելի աշխատանքի ու բացվող օրը վայելելու համար։Շնորհակալ եմ նաև Ձեզ իմ սիրելի հետևորդներ ջա՜ն, շնորհակալ եմ, որ տարիներ շարունակ ինձ հետ եք, ինձ սիրում, գնահատում ու վստահում եք։ Դե ի՞նչ․ Շնորհավո՜ր ծնունդ-վերածնունդս»։