Խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել Բագրատաշենի սահմանային անցակետում

Խարդախության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել Բագրատաշենի սահմանային անցակետում

Փետրվարի 22-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ՆԳՆ ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 35-ամյա Իգոր Ց.-ն: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Նա 2023 թ. օգոստոսի 8-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

`