Ծաղկահովիտ գյուղի ճանապարհը չի մաքրվում, 3 օր է փակ է․ հիվանդներին փրկարարներն են հիվանդանոց տանում (տեսանյութ)

Արդեն 3 օր է՝ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ճանապարհը փակ է, անգամ ամենագնաց մեքենաներով դժվար է այդ ճանապարհով գյուղ գնալ։ Այս մասին MediaHub.am-ին ահազանգում են համայնքի բնակիչները։ Նրանց խոսքով շտապ օգնության մեքենաներն անգամ չեն կարողանում գյուղ գաալ, իսկ հիվանդներին փրկարարներն են տեղափոխում հիվանդանոց՝ «Ուրալ» մեքենաներով։

Նշենք, որ ճանապարհը սպասարկում է «Հ Մարտիրոսյան» ՍՊԸ-ն։

Մեր զրուցակիցներից մեկը նշեց, որ զանգել է նշված ընկերություն, որտեղից նախ իրեն ասել են, որ ճանապարհը կարող են մաքրել միայն բուքը վերջանալուց հետո, իսկ երբ բուքը վերջանալուց հետո կրկին զանգել է, ասել են, որ դիզվառելիքի խնդիր ունեն, մեքենան, որը մատակարարում էր դիզվառելիքը, թաղվել է ձյան մեջ և չի կարողացել վառելիք հասցնել ճանապարհը մաքրող տեխնիկաների համար։