Երևանում մաֆիոզ խմբեր կան, որ աղբավայրը իրար մեջ են կիսել․ Լևոն Զաքարյան

Երևանի աղբավայրերի խնդիրը բավականին լուրջ է, կան մաֆիոզ խմբեր, որոնք աղբավայրը կիսել են իրար մեջ ու այնտեղից իրենց համար պիտանի բաներ են հանում։ Դրա հետ կապված՝ կարող է նաև հրդեհեն աղբավայրն ու ասեն՝ մի տասը օր այդ օդը շնչեք։ Այդ մասին այսօր ավագանու նիստին ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը։

Ի պատասխան՝ փոխքաղաքապետ Կամո Արեյանը նշեց, որ մայիս ամսի այս տեղումների ֆոնին բավականին անսպասելի էր հրդեհի նման ծավալը, 31 հա տարածք հրդեհվել է Նուբարաշենում։

«Մեր խնդիրն է եղել կրակը մարելն ու ծուխը վերացնելը։ Առաջին դեպքը չէ այս հրդեհը, ամեն տարի էլ շոգ եղանակին հրդեհվել է։ Հիմա ձեր ասած տարբերակը, թե այնտեղ տարբեր խմբեր կան, մի բան կարող եմ ասել՝ ինչ ստեղծվել է այդ աղբավայրը, հավաքչություն եղել է այնտեղից։ Դա պաշտոնական որևէ արձանագրում չունի մեզ մոտ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։