Փաշինյանին բարեվարքություն փոխանցեք․ ինքն էր ասում՝ ՀՀ քաղաքացիներին պիտի շինենք․ Մամիջանյան

Տիկին Դավոյան, երբ խոսում էիք հրավառություններից, պետք է Ձեզ հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմից հետո, 2021 թվականի արտահերթ ընտրություններից հետո ՀՀ տարբեր մարզերում և Երևանում ձեր արած հրավառությունները, այնպես որ դրա մասին մի խոսեք։

Այս մասին այսօր իր ելույթի ժամանակ ԱԺ-ում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։ 

«Տիկին Բադալյանին անդրադառնամ հաջորդը․ նրա խոսքը երկար էր, այդքան ժամանակ ես, իհարկե, չունեմ։ Խոսում էր բարոյականությունից, բարեվարքությունից․ ուզում եմ հիշեցնել տիկին Բադալյանին, ներողություն եմ խնդրում, որ այդ բառը ստիպված եմ այս ամբիոնից կրկնել, բայց ձեր Փաշինյանն է դրա մասին խոսել․ Փաշինյանը չէ՞ր ՀՀ քաղաքացիների մասին խոսում, ասում՝ դրանց բոլորին պիտի շինենք: Դե կգնաք, այդ բարեվարքությունից իրեն կփոխանցեք»,-ասաց նա։ 

Խոսելով Հայկ Կոնջորյանի հայտարարությունների մասին, վերջինս շեշտեց․

«Պարոն Կոնջորյան, Դուք խոսում էիք որոշ ընդդիմադիրների դեմքերը մոռանալու մասին, Ձեր դեմքը, կարծես թե, ոչ ոք չի մոռանում, բայց կա մի խնդիր՝ հաճախ մոռանում ենք, թե Դուք որ քաղաքական ուժն եք հիմա ներկայացնում, որովհետև սկզբում ՀԺԱՄ-ի երիտթևի նախագահն էիք, հետո «լուսավորով» պատգամավոր էիք, հիմա ոնց որ ՔՊ-ից եք։ Ձեր գործընկերները հասկացել են, բայց Դուք, ոնց որ, այդքան էլ չէ, երբ ես խոսում եմ, լռություն է լինում»։ 

Մանրամասները՝ տեսանյութում