Ինչպիսի՞ն է Իսրայելում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների վիճակն ու անվտանգությունը. MediaHub-ը ներկայացնում է մանրամասներ

Ինչպիսի՞ն է Իսրայելում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների վիճակն ու անվտանգությունը. MediaHub-ը ներկայացնում է մանրամասներ

Այսօր երեկոյան՝ ժամը 4-ի սահմաններում Իսրայելական հատուկ ծառայությունները, և Իսրայելական բանակը Գազայի գոտում ոչնչացրել էին Իսլամական «Ջիհադ» կազմակերպության գլխավոր հրամանատարներից մեկին:

Ինչին անմիջապես հետևեց իսլամական «Ջիհադ» ահաբեկչական կազմակերպության հայտարարությունը, որում նշվում էր, որ վրեժ են լուծելու Իսրայելից իրենց հրամանատարի սպանության համար:

MediaHub-ը կապ է հաստատել Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միության  նախագահ,  «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր՝ Արտյոմ Չերնամորյանի հետ, հասկանալու համար ինչպիսին է Իսրայելում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների վիճակն ու անվտանգությունը:

Մեր զրուցակիցը նշեց, որ հրամանատարի հետ նույն բնակարանում սպանվել են նաև 10-ից ավելի իսլամական «Ջիհադ» կազմակերպության այլ զինյալներ, որոնց վրեժը լուծելու համար ժամը 8-ի սահմաններում սկսվել է Իսրաելի հրթիռակոծությունը:

Իսրայելյան հատուկ ծառայությունները նշում են, որ ժամը 8-ին սկսված հրթիռահարումների արդյունքում եղել է ֆիքսված 80 հրթիռ, որոնց մի մասն ընկել է Գազայի տարածքում, 40-ից ավելի հրթիռ հաջողվել է խոցել օդում:

Իսրայելի թիկունքի պաշտպանությունը որևէ զոհի և վիրավորի մասին չի հաղորդում:

«Հայկական համայնքում որևէ տուժածներ չկան: Այս պահին Պոտախ Տիկվայի հայերի միությունը որևէ լուր չի ստացել: Մենք կապը պահում ենք Իսրայելան մյուս քաղաքների հետ, քանի որ ընդհանուր իրավիճակը լարված է» - նշեց Արտյոմ Չերնամորյանը:

«Նման իրավիճակ էր ստեղծվել նաև երկու տարի առաջ՝ մայիսին: 50 օր մենք գտնվում էինք հրթիռահարումների տակ: Այս անգամ միայն «Ջիհադ» իսլամիստական կազմակերպությունն է հայտարարել Իրսայելական տարածքի վրա հրթիռներ արձակելու մասին, ՀԱՄԱՍ խմբավորումը, որը Գազայի գոտում կառավարող կազմակերպություն է, դեռ չի միացել իսլամական «Ջիհադ» կազմակերպության հայտարարությանը, չնայած ՀԱՄԱՍ-ի կողմից նշվել է, որ հրամանատարի սպանությունը անընդունելի է, և Գազայի գոտին միասնական է: Եթե, այս հարձակմանը միանա նաև ՀԱՄԱՍ խմբավորումը, որը ղեկավարում է Գազայի գոտին, ապա հրթիռները կարող են մինչև հյուսիս հասնել». - հավելեց նա: 

Իսրայելական բանակը Գազայի գոտում ռազմական օպերացիա է անցկացնում «Լուսաբաց» անվանմամբ։ 25.000 պահեստազորայիններ զորակոչվել են բանակ։ 

 

Ռեբեկա Հովհաննիսյան