Սլովենիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր «Ազատություն շարժում» կուսակցությունը

Սլովենիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր «Ազատություն շարժում» կուսակցությունը

Սլովենիայում կայացած խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել է ընդդիմադիր «Ազատություն շարժում» կուսակցությունը. այդ մասին հաղորդում է STA գործակալությունը։

Սլովենիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են ապրիլի 24-ին։ Ընդհանուր առմամբ ըտրվել է 90 պատգամավոր, ընտրություններին մասնակցել է 21 քաղաքական կուսակցությունը։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 49,3 տոկոս, ինչը 15 տոկոսով ավելին է, քան 2018 թվականին էր։

«Ազատություն շարժում» կուսակցությունը ստացել է ձայների 34,5 տոկոսն ու 41 մանդատ։ Իշխող Սլովենիայի Ժողովրդավարական կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 23,53 տոկոսը (27 մանդատ), «Նոր Սլովենիա» կուսակցության օգտին՝  6,85 տոկոսը (8 մանդատ), սոցիալ-դեմոկրատների օգտին՝ 6,65 տոկոսը (7 մանդատ), իսկ ձախակողմյանների օգտին՝ 4,38-ը (5 մանդատ)։