Աշխարհի չեմպիոն Ալեքսանդրա Սեմյոնովան կներկայացնի Հայաստանը

Աշխարհի չեմպիոն Ալեքսանդրա Սեմյոնովան կներկայացնի Հայաստանը

Գեղարվեստական մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի կազմում 2014թ․ աշխարհի չեմպիոն (երեք գնդակով եւ երկու ժապավենով խմբային վարժություններ) Ալեքսանդրա Սեմյոնովան մտադիր է առաջիկայում դառնալ Հայաստանի հավաքականի անդամ։ Այդ մասին tass.ru-ին հայտնել է 26-ամյա մարզուհու մայր եւ մարզիչ Վիկտորյա Տեկելը։ Ալեքսանդր Սեմյոնովան նաեւ Եվրոպայի չեմպիոն եւ փոխչեմպիոն է։

2015-ին նա դուրս է մնացել Ռուսաստանի հավաքականից։ 2018-2020 թվականներին եղել է որակազրկված հակադոպինգային կանոնադրության խախտման համար։ Նրա արյան մեղ հայտնաբերվել էր ֆուրոսեմիդ, որը չի համարվում խթանիչ, սակայն նպաստում է օրգանիզմից դոպինգի արագ դուրս բերմանը։

Ալեքսանդր Սեմյոնովան Հայաստանի թիմի կազմում դեկտեմբերի 13-15-ը Երեւանում կմասնակցի Բարեկամության գավաթի միջազգային խաղարկությանը։