Ավստրիայում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի առաջին կասկածելի դեպքը

Ավստրիայում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի առաջին կասկածելի դեպքը

Ավստրիայում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի առաջին կասկածելի դեպքը, հայտնում է ORF-ը:

Լրատվամիջոցները՝ վկայակոչելով տեղի առողջապահական մարմիններին, հաղորդել են, որ Վիեննայում 35-ամյա տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել կապիկի ծաղիկին բնորոշ ախտանիշներով։

Հիվանդը ունի ջերմություն, դեմքին՝ թարախակալումներ: Նրա վիճակի մասին ճշգրիտ տվյալներ կհայտնվեն կիրակի երեկոյան կամ երկուշաբթի օրը, նշել է հեռուստաալիքը։

Հիշեցնենք, մարդկանց վարակման դեպքեր են գրանցվել մի շարք երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Կանադայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Շվեյցարիայում և Իսպանիայում։