The Weeknd-ը ելույթի ժամանակ կորցրել է ձայնը (տեսանյութ)

The Weeknd-ը ելույթի ժամանակ կորցրել է ձայնը (տեսանյութ)

Լոս Անջելեսի SoFi մարզադաշտում պետք է կայանար The Weeknd-ի մեծ մենահամերգը։ Իր ելույթի գրեթե հենց սկզբում, կատարելով Can't Feel My Face հիթը, երգիչը լքել է բեմը։ Կատարվածից հետո երգիչն արագ վերադարձավ, սակայն հանդիսատեսի համար վատ լուրով։

Երգիչն այնուհետև գրառում է կատարել իր սոցիալական էջերում. «Ձայնս կորեց առաջին երգի ժամանակ, և հիմա ես կոտրված եմ»: