Բնակարանում հրդեհ է բռնկվել «power bank»-ից․ դպրոցականը թողել էր լիցքավորման ու ծածկել բարձով (լուսանկարներ)

Բնակարանում հրդեհ է բռնկվել «power bank»-ից․ դպրոցականը թողել էր լիցքավորման ու ծածկել բարձով (լուսանկարներ)

Բնակարանում հրդեհ է բռնկվել «power bank»-ից, որը դպրոցականը թողել է լիցքավորման և այն ծածկել է բարձով։

Երեխան որոշել է փուեր բանքը դնել մահճակալին լիցքավորելու համար և գնացել է դպրոց։ Այդ ընթացքում հրդեհը պատել է բնակարանի 10 մետրը, մահճակալը ոչնչացվել է։ Բնակիչներից որևէ մեկը չի տուժել։

ՌԴ ԱԻՆ-ը հիշեցրել է գիշերը սարքերը չթողնել լիցքավորման, լիցքավորելիս դրանք բարձով չծածկել ու հիշել, որ սմարթֆոններն ու փուեր բանքերը հնարավոր է մարել միայն ամբողջությամբ ջրի մեջ ընկղմելով։