Մերժված բարքեր, որոնք դառնում են «հեղափոխական»

Մերժված բարքեր, որոնք դառնում են «հեղափոխական»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Լոռու մարզպետի խորհրդական, ՔՊ անդամ Տիգրան Հովսեփյանն է, որի վարքագիծը, մեղմ ասած, քիչ է տարբերվում շարքային խուժանի շարժուձևից: 

«Պագոն պոկողը» 

Տիգրան Հովսեփյանի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել օրեր առաջ: Ահա, թե ինչ է գրում «Հրապարակը». «...տեղեկացանք, որ Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանի  մասնակցությամբ միջադեպ է եղել: Մեզ հետ կապված քաղաքացին փոխանցեց, որ Լոռվա մարզպետի խորհրդականը իր աչքի առաջ հարվածել է պարեկին ու պոկել նրա ուսադիրները: Իսկ պատճառը եղել է վեճը, որը ծագել է պարեկի ու մարզպետի խորհրդականի միջեւ այն պատճառով, որ փոխմարզպետը մեքենան երկրորդ շարքում է կայանել, իսկ պարեկի դիտողությունից հետո, իրեն արտոնյալ համարելով, վիճաբանության է բռնվել ու հարվածել նրան»: 

Ի՞նչ է մտածում Փաշինյանը 

Մենք գիտենք, թե նման միջադեպերի մասին ինչ կարծիք ուներ ընդդիմադիր Փաշինյանը: Նա պարզապես կմերկացներ իշխանական վերնախավի «հանցավոր» էությունը ու այդ թեմայով առնվազն մի քանի բոցաշունչ ելույթ կունենար ԱԺ ամբիոնից: Վարչապետ Փաշինյանը ճիշտ հակառակն է անում՝ «ծածկադմփոց»: 

Գուցե այս պատմության «հերոսը» տուգանվի, եթե աղմուկը մեծ լինի՝ աշխատանքից կարող է ազատվել, բայց հետո անպայման կգնահատվի նրա «հեղափոխական» ներդրումը: Հիշեք զինվորականին խոշտանգած Տավուշի նախկին մարզպետի առաջխաղացման ոդիսականը...

Վահրամ Բագրատյան