ԱԳ փոխնախարարը դժգոհ է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական հարաբերությունների մակարդակից

ԱԳ փոխնախարարը դժգոհ է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական հարաբերությունների մակարդակից

Հայ-վրացական հարաբերություններում բավականին խորքային փոփոխություններ են տեղի ունեցել, դրանք տրանսֆորմացիա են ապրել վերջին մի քանի տարիների ընթացքում։ Միևնույն ժամանակ, ռազմավարական գործընկերության համատեքստում դեռ շատ անելիք կա։ Այս մասին «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն» խորագրով համաժողովի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

Նրա խոսքով՝ եթե նախկինում Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերություններն առավելապես կառուցվում էին միմյանց չվնասելու սկզբունքի վրա, այսօր դրանք տեղափոխվել են մի փուլ, որտեղ երկու երկի կառավարություններն էլ քաղաքական կամք ունեն միմյանց օգնելու և միասին ճանապարհ անցնելու։ 

«Ցավոք, պետք է արձանագրել, որ տնտեսական հարաբերությունները և մարդկանց միջև կոնտակտները շատ ավելի ցածր մակարդակի վրա են գտնվում, նմանատիպ հարաբերությունները չեն համապատասխանում ռազմավարական գործընկերության մակարդակին»,- ասաց Կոստանյանը։