Շակիրան խուսափել է ազատազրկումից հարկային խարդախության համար․ ի՞նչ է հայտնի

Շակիրան խուսափել է ազատազրկումից հարկային խարդախության համար․ ի՞նչ է հայտնի

Կոլումբիացի երգչուհի Շակիրան խուսափել է Իսպանիայում հարկային խարդախությունների համար 3 ​​տարվա ազատազրկումից։ Գրել է Reuters-ը։

Արտիստը գործարք է գնացել հետաքննության հետ՝ հաստատելով իր մեղքն ու համաձայնվելով վճարել պարտքի 50 տոկոսը՝ 7,3 միլիոն եվրո։

Ավելի վաղ երգչուհին մեղադրվել է 2012-ից 2014 թվականներին Իսպանիայում բնակվելու ժամանակ հարկերից խուսափելու համար։ Պարտքի չափը կազմել է 14,5 մլն եվրո։

Բացի այդ, աստղին պարտավորեցրել են վճարել 438 հազար եվրո տուգանք։

Հուլիսին Իսպանիայի դատարանը Շակիրայի դեմ նոր գործ է հարուցել հարկերից խուսափելու համար։ Երկրորդ հետաքննությունը տեղի է ունեցել մոտ 10 ամիս անց այն բանից հետո, երբ երգչուհուն, որը հերքում է իր մեղքը, դատարանի առջև է կանգնել 13,9 միլիոն դոլարի հարկերից խուսափելու գործով: