Սեդա Սաֆարյանը և Հովակիմ Հովակիմյանը՝ Սահմանադրական դատարանի դատավորներ

Սեդա Սաֆարյանը և Հովակիմ Հովակիմյանը՝ Սահմանադրական դատարանի դատավորներ

ԱԺ նիստում քիչ առաջ հրապարակվեցին Սահմանադրական դատարանի անդամների ընտրության գաղտնի քվեարկության արդյունքները։

Թափուր պաշտոնների համար հայտ էին ներկայացրել փաստաբան Սեդա Սաֆարյանը (կառավարության կողմից առաջադրված) և փաստաբան Հովակիմ Հովակիմյանը (նախագահի կողմից առաջադրված):

Երկու թեկնածուներն էլ ստացել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների միանշանակ աջակցությունը։ Նրանց օգտին քվեարկել է 65 պատգամավոր։

Ընդդիմությունը ոչ քննարկումներին, ոչ էլ գաղտնի քվեարկությանը չի մասնակցել։