Volkswagen-ի գործադիր տնօրենը լքում է պաշտոնը

Volkswagen-ի գործադիր տնօրեն Հերբերտ Դիսը, ում իմիջն արատավորվել է արտանետումների հետ կապված խարդախության սկանդալի պատճառով, լքում է պաշտոնը, հայտնում է AP-ն:
Ուրբաթ Վոլֆսբուրգում գտնվող ընկերությունն անսպասելիորեն հայտարարեց, որ Դիսը սեպտեմբերի 1-ին կլքի իր պաշտոնը՝ տնօրենների խորհրդի հետ «փոխադարձ համաձայնությամբ»։ Նրա հեռանալու պատճառը չի նշվում։ VW Porsche ապրանքանիշի գործադիր տնօրեն Օլիվեր Բլյումը կփոխարինի Դիսին։
Դիսը, ով գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2018 թ., ղեկավարել է ընկերությունն ոլորտի համար զգալի փոփոխությունների ժամանակաշրջանում, այդ թվում՝ էլեկտրական մե՛քենաների արտադրությունը մեծացնելու քայլը: Նրա պայմանագրի ժամկետը պետք է լրանար 2025 թ.
Տնօրենների խորհրդի նախագահ Հանս Դիտեր Պոետշն իր հայտարարության մեջ շնորհակալություն է հայտնել Դիսին եւ բարձր է գնահատել նրա դերը «ընկերության առաջխաղացման գործում»:
Դիսը կենտրոնացել է Volkswagen-ի՝ զրոյական արտանետումներով մեքենաների անցման վրա, սակայն վերլուծաբաններն ասում են, որ նա չի կարողացել ներքին փոփոխությունների հասնել, եւ որ ավտոարտադրողը հետ է մնում որոշ կարեւոր զարգացումներից, ինչպիսիք են ծրագրային ապահովման ընդունումը: