Այսօրվա երկրաշարժի պատճառով փլուզվել է նաև հին տաճար (տեսանյութ, լուսանկար)

Առնվազն մեկ աշխատող է մահացել, իսկ ավելի քան 80 մարդու ճակատագիրն անհայտ է մնում Բանգկոկում, որտեղ փլուզվել է կառուցվող 30 հարկանի երկնաքերը։
Կադրեր են տարածվել, որոնցում երևում է, որ մի աշխատող մնացել է փլուզված բարձրահարկ շենքի փլատակների տակ։
Իշխանությունները հայտնել են նաև շինհրապարակում վիրավորված առնվազն 43 մարդու մասին, որոնց փորձում են գտնել:
Երկրաշարժից հետո Բանգկոկում արտակարգ դրություն է հայտարարվել։ Նախնական տվյալներով՝ ուժգնությունը կազմել է 7,4 մագնիտուդ։
Թաիլանդում երկրաշարժի հետևանքով զոհվել է 3 մարդ, 81-ն անհետ կորել է, հայտնել է Reuters-ը։
Մյանմայում երկրաշարժի հետևանքով մահացել է առնվազն 20, վիրավորվել՝ ավելի քան 200 մարդ։
Մյանմարում երկրաշարժի հետևանքով ավերվել է հնագույն Մանդալայ տաճարը։
Այդ պահին 19-րդ դարի կեսերին Մանդալայ քաղաքում կառուցված կառույցում մարդիկ են եղել։ Ավերվել է նաև տեղի բերդը։
Կադրերն այստեղ