Տավուշում 32-ամյա կինը 5 հազար դրամով թմրամիջոց է իրացրել 29-ամյա երիտասարդին (տեսանյութ)

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները թմրանյութի անօրինական շրջանառության հերթական դեպքն են բացահայտել:
Քրեական հետախույզները բաժին են բերման ենթարկել Բագրատաշենում բնակվող 29-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված:
Ավելի ուշ պարզվել է, որ թմրանյութը նրան 5000 դրամով իրացրել էր Բերդավան գյուղի 32-ամյա մի բնակչուհի։ Ժամեր անց թմրանյութն իրացնողը նույնպես բերման է ենթարկվել բաժին:
Հարուցվել է քրեական գործ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։