Եվրոպան բախվել է վառոդի և պայթուցիկ նյութերի պակասի խնդրին

Եվրոպան վառոդի և պայթուցիկ նյութերի արտադրության համար կարողությունների և ռեսուրսների պակաս է զգում զգալի ընդլայնման պլանների ֆոնին: Այս մասին գրել է Bloomberg-ը։
Եվրոպական կառավարությունները հայտնաբերել են պաշարների սակավությունը, երբ տեսակավորել են զինամթերքի պաշարները՝ Ուկրաինային զինելու համար։
Այսպիսով, ընկերությունները փորձում են մեծացնել արտադրությունը, սակայն նույնիսկ այս ջանքերը կարող են բավարար չլինել, գրել է գործակալությունը։