Արցախի իշխանությունը պետք է պլանավորի ադրբեջանական հնարավոր հարձակում՝ ռազմական օբյեկտների նկատմամբ

Արցախի իշխանությունը պետք է պլանավորի ադրբեջանական հնարավոր հարձակումներ հատկապես ռազմական օբյեկտների նկատմամբ, իհարկե, կան նաև այլ թիրախներ, որոնց մասին Ադրբեջանն ակնարկում է, բայց ուզում եմ հստակ նշել, որ ՀՀ  իշխանությունները, որպես անվտագության երաշխավոր, ոչ թե իրենց դերը լավ չեն կարողանում կատարել, այլ պարզապես հրաժարվել են այդ դերից: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանի համար ակնհայտ է դարձել, որ ՀՀ իշխանությունը մտադիր չէ մտնել Արցախում ստեղծված գործընթացի մեջ։ Սա Ադրբեջանի համար կանաչ լույս է վառել»,- նշել է նա։

Պատգամավորի խոսքով՝ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը շատ է շեշտում Արցախի տարածքում «հակաահաբեկչական օպերացիայի» իրականացումը։