Տանջվում էր, վերջին շրջանում իրեն նման չէր. Սարոն` Արա Մարտիրոսյանի մասին

Ընկերության մասին ի՞նչ կարող եմ ասել, 25 տարի ընկերություն ենք անում ես ու Արան, և մեծ ցավ է իմ համար եղբորս կորուստը։ Այս մասին այսօր Արա Մարտիրոսյանի վերջին հրաժեշտի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց երգիչ Սարոն։

«Ամենաբարի եղբորն ենք կորցրել, ով ամեն ինչ կտար և ամեն ինչ կաներ` ոչ մի բան հաշվի չառնելով։ Վերջերս միասին մեկնել էինք Ուզբեկստան ու իր տրամադրությունը դուրս չէր գալիս, վերջին շրջանում շատ փոխվել էր։ Սրտի խնդիր ուներ, բոլորի հետ էլ կարող է լինել։ Առողջական իր բոլոր խնդիրները, ինչը կապված էր սրտի հետ, սրվեցին իր մայրիկին կորցնելուց հետո»,- ասաց Սարոն։

Մանրամասները՝ տեսանյութում