Ռուբեն Վարդանյանի կալանքի մասին որոշուման չեղարկման բողոքը մերժվել է

Բաքվում ապօրինի բանտարկված Ռուբեն Վարդանյանի փաստաբանները բողոքարկել էին, պահանջելով չեղարկել կալանքի որոշումը։
Բաքվի դատարանը սակայն մերժել է բողոքը, համարելով այն անհիմն։
Հիշեցնենք, որ Արցախի անկման օրերին ադրբեջանական օկուպացիոն ռեժիմին հաջողվեց գերեվարել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին և գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին։