Բանակը երբեք քաղաքականացված չի եղել ու չի լինի. ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար (տեսանյութ)

Բանակը երբեք քաղաքականացված չի եղել ու չի լինի. ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար (տեսանյութ)

Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատկը հարգելու համար այսօր ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհել նրա շիրիմի առաջ։

Եռաբլուր էր այցելել են նաև ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Քոչունցը։

Լրագորղները փորձեցին նրանից տեղեկանալ՝ արդյոք ինքը կարող է ԳՇ պետ նշանակել։

«Այժմ պարտականությունների ժամանակավոր կատարող եմ, լավ եղեք, շնորհակալություն»,-ասաց նա։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք ԳՇ-ն  չի  քաղաքականցվում, եթե նախագիծ է բերվում այն մասին, որ ԳՇ պետը լինելու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտը պատասխանեց․

«Բանակը քաղաքականացված չի եղել և չի էլ լինի»,-ասաց նա։