Լիբանանից հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ․ Իսրայելը պատասխան հարված է հասցրել

Լիբանանից կողմից հրթիռ է արձակվել իսրայելական տարածքի հյուսիսային մասի ուղղությամբ. հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ Այն ընկել է բաց տարածքում։
Իսրայելը պատասխան հրետանային հարված է հասցրել Լիբանանի տարածքում գտնվող օբյեկտին, որտեղից արձակվել է հրթիռը։
Լիբանանում գտնվող ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը զսպվածության կոչ են արել։