«Գերիներին օգտագործելու են, որպես իրենց համար նախընտրական խաղաթուղթ, հույսներս կտրել ենք»․ գերեվարվածի հարազատ

«Գերիներին օգտագործելու են, որպես իրենց համար նախընտրական խաղաթուղթ, հույսներս կտրել ենք»․ գերեվարվածի հարազատ

Այսօր Փաշինյանը Բաքվում ապօրինի պահվող գերիների մասով հայտարարություն արեց, որ միանշանակ, զայրացրեց բոլոր գերիների հարազատներին։

Փաշինյանը նշեց, որ ԱԳՆ-ն և ինքն էլ հանդես են եկել հայտարարությամբ, որոնք «հստակ գնահատականներ են տալիս, և այդ ուղղությամբ արվում են հնարավոր դիվանագիտական աշխատանքներ»։

«Աշխարհն ավելի լավ ճանաչելու խնդիր ունենք, մեզ թվում է, թե բոլոր դեսպաններին հրավիրեցինք, ձևակերպեցինք, հարցը լուծվելու է։ Ոչ, այդպես չէ, սենտիմենտնտները սենտիմենտներ, բայց մենք պետք է գործենք բանաձևերով»,- ասել է նա։

Գերիների հարազատները Փաշինյանից պահանջում էին, որ խաղաղության գործընթացը դադարեցնի՝ մինչ գերիները վերադառնան ՀՀ, որ նա այդ պահանջը դնի Ալիևի առաջ, սակայն, ըստ Նիկոլ Փաշինյանի, այս ամենը սենտիմենտներ են։

MediaHub–ը կապ հաստատեց Բաքվում ոչ քաղաքական ապօրինի պահվող գերիների մեկի հարազատի հետ․ «Այլևս չեմ ուզում ո՛չ լսել, ո՛չ էլ, չեմ հավատում գործող իշխանության քայլերին, որոնք միտված են գերիների վերադարձի կամ իրենց իրավունքների պաշտպանությանը Բաքվի բանտերում»։

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իմպոտենտ է, գործում է հակահայկական, հակահայաստանյան, իրենք հակահայկական թեզեր են առաջ տանում՝ ադրբեջանական թեզեր են առաջ տանում»,– նշեց մեր զրուցակիցը։

Ըստ նրա՝ մի քանի ամիս առաջ հույս ունեին, որ դատավարություններից հետո կարող են գերիներին ազատ արձակել, այժմ հույսն ամբողջությամբ կտրել են գերիների հարազատները։ 

«Քաղաքական այս ծանր տարում, նախընտրական փուլ է, իսկ գերիներին օգտագործելու են, որպես իրենց համար խաղաթուղթ, պետք եղած ժամանակ խոսելու են գերիների մասին, հույս են ներշնչելու մարդկանց, խաբելու են մարդկանց, բայց գերիներին չե՛ն վերադարձնելու։ Թքա՛ծ ունեմ Փաշինյանի վրա, թքա՛ծ ունեմ արտաքին քաղաքականության, Արարատ Միրզոյանի, ովքեր ոչինչ չեն անում, որ գերիներին վերադարձնեն»,– վրդովված նշեց մեր զրուցակիցը։

Մարիաննա Արամյան