Հյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել «Ազատության վահան» զորավարժություններին զուգահեռ

Հյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել «Ազատության վահան» զորավարժություններին զուգահեռ

Արխիվային լուսանկար

 

Հյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ հրթիռներ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ, հայտնել է Հարավային Կորեայի շտաբի պետերի միացյալ գործակալությունը, գրել են ԶԼՄ-ները։

Արձակումն իրականացվել է Հյուսիսային Կորեայի Հվանհաե նահանգից Երևանի ժամանակով 08:50-ին: Հարավային Կորեայի զինվորականները հայտարարել են, որ ուժեղացրել են հսկողությունը և պահպանում են լիարժեք մարտական ​​պատրաստվածություն ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությամբ:

Մարտի 10-ին մեկնարկել են հարավկորեական և ամերիկյան կողմերի՝ «Ազատության վահան» ամենամյա համատեղ զորավարժությունները, որոնք կտևեն 11 օր։