ՖՈՏՈՇԱՐՔ․ Էներգիայի յուրօրինակ աղբյուրը՝ յոգան

ՖՈՏՈՇԱՐՔ․ Էներգիայի յուրօրինակ աղբյուրը՝ յոգան

Յոգան վարժանքների հնագույն համակարգ է, որը կենտրոնանում է ուժի, ճկունության և շնչառության վրա։ Կան յոգայի վերաբերյալ հրապարակված բազմաթիվ գիտական փորձարկումներ։ Դրանց մեծ մասը վկայում է, որ յոգան անվտանգ է և կարող է արդյունավետ կերպով բարձրացնել անհատի ֆիզիկական հնարավորությունները։ Վերջին շրջանում իրականացված հետազոտությունների ամփոփումը վկայում է, որ յոգան կարող է քրոնիկ ցավ ունեցող մարդկանց մոտ բարելավել տրամադրությունը, մեղմացնել ցավի առաջացրած ծանր հետևանքը։

Կան յոգայի տարբեր ոճեր, օրինակ՝ աշտանգա, այենգար և շիվանանդա։ Որոշ ոճեր պահանջում են ֆիզիկական ավելի մեծ ծանրաբեռնվածություն, քան մյուսները։ MediaHub.am-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանն այսօր ներկա է գտնվել «Luys Yoga Studio»-ում իրականացվող յոգայի պարապմունքներին և ամբողջացրել հավերժական խաղաղության, ինքնաճանաչողության և ազատության իրական զգացումները: