Խրամորթում բանակցություններ են․ խուճապի առիթ չկա․ գյուղապետ

Խրամորթում բանակցություններ են․ խուճապի առիթ չկա․ գյուղապետ

 Ռուս խաղաղապահներն արձագանքել են մեր ահազանգին։ Համայնքի տարածքում ադրբեջանցի չկա, միայն իրենց քարոզչական մեքենան է մոտենում սահմանին և ձայնագրություններ է արձակում բարձրախոսով։

Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում փոխանցեց Ասկերանի շրջանի Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ երեկ ժամը 18:00-ին ադրբեջանցիներն իրենց քարոզչական մեքենաներով` միկրոֆոնները վրան ամրացրած, հայտարարել են, թե գյուղը ադրբեջանական տարածք է, գյուղատնտեսական աշխատանքներ մի կատարեք, տարածքը լքեք, եթե ձեր երեխաների կյանքը թանկ է ձեզ համար, լքեք այս տարածքները:

Ձայնը լսվում է ամբողջ գյուղով, սակայն ժողովուրդը սադրանքների չի ենթարկվել և չի լսել նրանց։ Բանակցությունների արդյունքները պարզ կլինեն հաջորդ շաբաթվա սկիզբին։ «Բնակիչներն այս պահին ավելի հանգիստ են, խուճապի առիթ չկա»,-ասաց համայնքապետը և հարցին, թե բանակցության դեռ այս փուլով՝ կանխատեսվո՞ւմ է, որ ադրբեջանցիները կպատժվեն այդ քայլի համար, վերջինս պատասխանեց՝ ոչինչ հստակ չէ։ Լիաննա Թորոսյան