Կրասնոյարսկում երիտասարդը սպանել է սիրելիին և այրել նրա մարմինը մեքենայում

Կրասնոյարսկի երկրամասում երիտասարդը սպանել է ընկերուհուն, ավտոմեքենայում այրել նրա մարմինն ու դիմել փախուստի․ այս մասին հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքը։
Ըստ տեղեկությունների՝ այրված ավտոմեքենան հայտնաբերվել է Սվիշչևո գյուղից հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Այն համարանիշներ չի ունեցել, ներսում մարդկային մնացորդներ են եղել։
Պարզվել է, որ մեքենայի տերը Խաբարովսկ քաղաքի 27-ամյա մի երիտասարդ է, ում հայրը հունիսի կեսերին հայտարարել է, որ որդին անհետացել է 20-ամյա աղջկա հետ։ Երեկ կասկածյալին ձերբակալել են Մոսկվայում։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld