Ջուր չի լինելու երկար ժամանակ․ հասցեներ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 14-ին 10:00-22:00-ն կդադարեցվի Հաղթանակի 1-18 փողոցների և նրբանցքների, Ամառանոցային 1, 2 տարածքների, Պ.Տիչինա 100-207/8 տների, Մերձավան գյուղի ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 14-ին 11:00-19:00-ն կդադարեցվի ք.Կապան Ազատամարտիկներ փողոցի ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 14-ին 11:30-20:00-ն կդադարեցվի ք.Սևան Նաիրյան 150-170/40 շենքերի, Նալբանդյան, Սյունյաց, Սայաթ-Նովա, Շինարարներ փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: