Դժվար թե Թրամփը հանդիպի ֆոն դեր Լայենին, իսկ վերջինիս՝ ԵՄ-ն վերազինելու ծրագիրը հեռու է իրականությունից

Դժվար թե Թրամփը հանդիպի ֆոն դեր Լայենին, իսկ վերջինիս՝ ԵՄ-ն վերազինելու ծրագիրը հեռու է իրականությունից

Դժվար թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, գրել է Politico-ն

Կարելի է խիզախորեն խաղադրույք անել, որ դա տեղի չի ունենա:

ԱՄՆ նախագահը չի թաքցնում, որ արհամարհում է ԵՄ-ն և այն, որ նախընտրում է գործ ունենալ երկրների առաջնորդների հետ:

Այն նաև նշում է, որ ֆոն դեր Լայենը վերջին շաբաթներին «իրեն ոչ հատուկ» լռել է, մինչդեռ Թրամփը հանդիպումներ է ունեցել Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ «Սա հավանաբար հաշվարկ է»,- նշված է հոդվածում։

Euractiv-ը գրել է, որ ֆոն դեր Լայենի՝ ԵՄ-ն վերազինելու 800 միլիարդ եվրո արժողությամբ ծրագիրը հեռու է իրականությունից։

Նման միջոցների մոբիլիզացիան «հիմնված է ավելի շատ հույսերի և ենթադրությունների վրա», այլ ոչ թե ԵՄ պաշտպանական ոլորտում զենքի արտադրությունն ու ներդրումները մեծացնելու «իրատեսական» հնարավորության վրա, գրել է պորտալը։

ԵՄ-ն վերազինելու այս ծրագիրն առաջ եկավ ԱՄՆ-ՌԴ ինտենսիվ բանակցությունների ֆոնին։