«Դուք ճիշտ չեք խոսում»․ Սաֆարյանը՝ Փաշինյանի բանավոր պայմանավորվածությունների մասին

Այսօրվա իշխանությունը Սահմանադրությունը չի խախտել։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ անդամի՝ ՔՊ առաջադրած թեկնածու Սեդա Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ ընտրությունից երեք ամիս առաջ իշխանությունը պարտավոր էր ունենալ ՍԴ անդամի թեկնածուների հաստատում։ ՀՀ տարածքներ զիջելու, մեր պետության տարածքային ամբողջականությունը խախտելու մասին հարցին Սաֆարյանը, նախ, չպատասխանեց։ Ապա, երբ հարց հնչեց, թե ինքն արդյո՞ք վախ ունի այդ մասին խոսելու, նա շրջվեց և ասաց․

«Չէ, ես նման վախ չունեմ, ես ծնվել են Նոյեմբերյանի Ոսկևան գյուղում, և իմ ամբողջ կյանքում սահման եմ պահել։ Ամենալարված սահմաններից մեկն էլ իմն է, իմ եղբայնրներն են պահում»։

Հարցին, թե Փաշինյանն իրավունք ունե՞ր բանավոր պայմանավորվածությամբ ՀՀ սահմանները փոխել, Սաֆարյանն արձագանքեց․

«Դուք ճիշտ չեք խոսում»։

Մանրամասները՝ տեսանյութում․