Շիրակի ողբերգական վթարի մասնակից վարորդների նախկին խախտումներն ենք ուսումնասիրել․ Փաշինյան

Շիրակում տեղի ունեցած ողբերգական վթարից հետո ես փորձել եմ հասկանալ՝ ինչ կարող էին անել մեր ծառայությունները՝ վթարը կանխելու համար։ Այդ մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նկատեց՝ առաջին միտքը, որ ունեցել է, այն է, որ եթե վարորդների փաստաթղթերի հետ մի բան այն չլիներ, իրենք կարող էին ոստիկանությանը դիմել ու պահանջել վերապահում իրականացնել այդ փաստաթղթերի նկատմամբ։

«Բացի այդ, պետք է հասկանայինք՝ ինչու ժամանակին չեն հայտնաբերվել այդ մեքենաները, որ պատշաճ փաստաթղթեր չունեն։ Բայց շատ արագ արձանագրեցինք, որ վարորդական իրավունքներն իրավազոր են։ Այդ վարորդների խախտումներն էլ ենք ուսումնասիրել, ոչ մի արտառոց բան չկար։ Այնպիսի խախտումներ էին, որոնք բոլոր վարորդներն էլ անում են։ Մեքենաներն էլ ապահովագրված էին, տեխնիկական զննում անցած»,- ասաց Փաշինյանը։

Նա հետաքրքրվեց, թե քննությունն ի՞նչ փուլում է։

Ի պատասխան՝ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը նշեց, որ եթե արձանագրվի խախտում, ապա փորձագետը կասի՝ ով է մեղավոր։
Փաշինյանը հետաքրքրվեց՝ նոր որևէ տվյալ չկա։

Պատասխանը եղավ՝ ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում։