Արտակարգ իրավիճակ ՌԴ որոշ շրջաններում. Օրենբուրգում տարհանվել է 4000-ից ավել մարդ (տեսանյութ)

Արտակարգ իրավիճակ ՌԴ որոշ շրջաններում. Օրենբուրգում տարհանվել է 4000-ից ավել մարդ (տեսանյութ)

Օրենբուրգի մարզի Օրսկ քաղաքի մեկ այլ միկրոշրջանի բնակիչները կտարհանվեն ջրհեղեղի սպառնալիքի պատճառով. հայտնում է քաղաքային վարչակազմի տելեգռամյան ալիքը։

Վյազեմսկայա փողոցից մինչև Կրամատորսկայա փողոց ընկած հատվածում ջրհեղեղի վտանգ կա. ասվում է հաղորդագրության մեջ։

«Օրսկի վարչակազմը, առանց կրիտիկական իրավիճակի սպասելու, կանխարգելիչ որոշում է կայացրել այս տարածքի բնակիչներին տարհանել ժամանակավոր կացարանի կենտրոններ: Ավտոբուսները մարդկանց սպասում են Նովոսիբիրսկայա և Վյազեմսկայա փողոցների օղակի, Ստանիսլավսկու և Վյազեմսկայա փողոցների մոտ»,- ասվում է հաղորդագրությունում։ 

Պաշտոնյաները մարդկանց խնդրում են չանտեսել այս հաղորդագրությունը, քանի որ այն «կօգնի ձեզ խնայել ժամանակ և պատրաստվել»:

Իր հերթին Օրսկի քաղաքապետ Վասիլի Կոզուիցան հայտնել է, որ ներկայումս ջուր է մատակարարվում Ռաբոչիյ գյուղին։

Նրա խոսքով՝ բնակիչներին ծանուցում են, բոլորին հորդորում են տարհանել. «Կոչ եմ անում լսել և հասկանալ, որ վտանգը իրական է կյանքի և առողջության համար»։

Քաղաքի վարչակազմը հայտնում է նաև, որ ջրհեղեղի պատճառով փակ կլինի երկաթուղային գծերի տակով անցումը։

Քաղաքի բնակիչներին խնդրում ենք զգույշ լինել ճանապարհները հատելիս և պահպանել անվտանգության կանոնները։

Տեսանյութերը՝ այստեղ