Մաhաբեր պատերազմի չորրորդ տարելիցը

Չորս տարի առաջ այս օրն Ադրբեջանը սանձազերծեց մի պատերազմ, որի հետևանքը եղան Արցախի կործանումը, Հայաստանի սուբյեկտության էական անկումը:
Հնարավո՞ր էր խուսափել 44-օրյա պատերազմից:
Կարծում եմ՝ այո, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի նախապատերազմյան արկածախնդիր քաղաքականությունը:
Նիկոլ Փաշինյանը ստել է հայ ժողովրդին, թե իր սեղանին կարգավորման տարբերակ չկա: Այդ տարբերակը՝ Մինսկի խմբի համանախագահության կոնսոլիդացված պլանը, որը երաշխավորում էր Արցախի հայկականությունը, նրա սեղանին դրված է եղել 2019-ի մայիս-հունիս ամիսներին:
Փաշինյանը ոչ միայն հայ ժողովրդին ստել է, այլ առհասարակ հրաժարվել է բանակցել՝ ձեռնոց նետելով ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև հեղինակավոր միջնորդներին:
Հիմա գլխավոր հարցը, որին պետք է պատասխանի Փաշինյանը, դա է՝ ինչո՞ւ է թաքցրել կարգավորման պլանի գոյությունը, ինչո՞ւ է ստել հայ ժողովրդին, ինչո՞ւ չի բանակցել:
Փաշինյանն արել է ճիշտ հակառակը՝ նա լեգիտիմացրել է Ալիևի ագրեսիվ օրակարգը:
Դրան էին միտված բանակցությունները սեփական կետից սկսելու մասին նրա հայտարարությունները, «Արցախը Հայաստան է և վերջ» ձևակերպումը, «Մյունխենյան սկզբունքներ» կոչված անհեթեթությունը:
Կորսված Արցախը մեր ցավն է, Փաշինյանի՝ դատավճիռը:
Մեծացած Եռաբլուրը մեր ողբերգությունն է, Փաշինյանի՝ դատավճիռը:
Վահրամ Բագրատյան