Կառավարությունը ձվի ու կարտոֆիլի գնային շեմ է սահմանել

Կառավարությունը  ձվի ու կարտոֆիլի գնային շեմ է սահմանել

Հունգարիայում վաճառողներին կարգադրել են ձու եւ կարտոֆիլ վաճառել սեպտեմբերին գրանցված գներից ոչ բարձր գնով։ Այս մասին  հայտարարել Է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլաշը, հաղորդում է AP-ը։

Ավելի վաղ սահմանվել էին այլ մթերքների գների սահմանափակումներ, այդ թվում ՝ հատիկավոր շաքար, ցորենի ալյուր, արեւածաղկի ձեթ, կաթ եւ այլն։ 

Բենզինի եւ դիզելային վառելիքի գները նույնպես սահմանափակվել են 480 ֆորինտով (1,20 դոլար) մեկ լիտրի համար 2021 թվականի նոյեմբերից այն վարորդների համար, որոնց մեքենաները գրանցված են Հունգարիայում:

Գների սահմանափակումները կգործեն մինչեւ դեկտեմբերի 31-ը, որից հետո դրանք հնարավոր կլինի երկարացնել։

Հունգարիան բախվում է աճող ինֆլյացիայի եւ արժույթի թուլացման հետ, որը մասամբ պայմանավորված է Եվրամիության հետ բանավեճով, որը սպառնացել է միլիարդներ պահել համավարակային վերականգնման ֆոնդերում եւ այլ ռեսուրսներում՝ օրենքի գերակայության եւ ժողովրդավարության շուրջ տարաձայնությունների պատճառով:

Հունգարիայում ինֆլյացիան հոկտեմբերին հասել է 20,1 տոկոսի, ինչը վերջին 20 տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է եւ զգալիորեն գերազանցում Է ԵՄ-ի միջին ցուցանիշը (10,7 տոկոս):

Գուլաշն ասել է, որ կառավարությունն ակնկալում է, որ Հունգարիայում տարեկան ինֆլյացիան  կկազմի առնվազն 13,5 տոկոս, բայց ձվի եւ կարտոֆիլի գների սահմանափակումը կարող է օգնել այն նվազեցնել 1,2 տոկոսով։ 

NEWS.am