293 արցախցի Հայաստանի ԲԿ-ներում շարունակում է բուժումը

293 արցախցի Հայաստանի ԲԿ-ներում շարունակում է բուժումը

Արցախից բռնի տեղահանված 293 բուժառու շարունակում է բուժումը հայաստանյան տարբեր բուժհաստատություններում, 106–ը ծանր վիճակում են, 11–ը` ծայրահեղ ծանր վիճակում․ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։