Պապիկյանը $412000-անոց տունը $168000-ով է գնել․ կոռուպցիա չկա՞․ ՔՊ մեկնաբանությունը
Իշխանական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը խուափեց այսօր պատասխանել հարցին, թե արդյո՞ք կոռուպցիոն դրսևորում չէ, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 412000 դոլար արժեք ունեցող տունը $168000-ով է գնել։
Նա նշեց, որ միշտ պայքարել է և շարունակելու է պայքարել կոռուպցիայի դեմ.
«Ես տեղյակ եմ, որ բնակարանը ձեռք է բերվել հիփոթեքային վարկով՝ բանկի միջոցով։ Կա հայտարարագիր, կարող եք ծանոթանալ»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։