Շակիրան կռվել է Պիկեի մոր հետ՝ իմանալով, որ սկեսուրն օգնել է որդուն թաքցնել դավաճանությունը

Շակիրան կռվել է Պիկեի մոր հետ՝ իմանալով, որ սկեսուրն օգնել է որդուն թաքցնել դավաճանությունը

Կոլումբիացի երգչուհի Շակիրան կռվի է բռնվել իր նախկին սկեսուրի հետ այն բանից հետո, երբ իմացել է, որ նա օգնել է որդուն թաքցնել իր անհավատարմությունը։ Այս մասին հայտնում է El Popular-ը։ Հրատարակության լրագրողների տվյալներով՝ Պիկեն իր սիրուհու՝ Կլարա Չիայի հետ հանդիպել է մոր՝ Մոնսերատ Բեռնաբեուի տանը։

«Երբ Պիկեի և Կլարա Չիայի միջև հարաբերություններն առաջին անգամ սկսվեցին, նրանք հանդիպեցին Պիկեի ծնողների տանը՝ Կաբրիլսում: Միևնույն ժամանակ Շակիրան լաց էր լինում սկեսուրի ուսին, ով տեղյակ էր և օգնել է որդուն թաքցնել դավաճանությունը։ Դրանից Շակիրան իրեն վատ է զգացել», - գրել է լրագրող Լաուրա Ֆան: Դրանից հետո Շակիրայի առանց այն էլ բարդ հարաբերությունները սկեսուրի հետ էլ ավելի են սրվել, և, երգչուհու մերձավոր շրջապատից աղբյուրի փոխանցմամբ, այն վերածվել է ծեծկռտուքի։

«Պիկեի ընտանիքի մտերիմներից մեկը, ով հաճախ էր այցելում նրանց տուն, ասել է, որ ականատես է եղել լուրջ խոսակցության, որի ժամանակ Մոնսերատ Բեռնաբեուն Ժերարի և նրա երեխաների աչքի առաջ հարվածել է Շակիրայի դեմքին։ Շակիրան չի լռել և հարվածել է նաև սկեսուրին», - մեջբերում է ինսայդերը հրապարակման մեջ։