Աննա Բոլշովան մահացու ելքով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Ռուսաստանի վաստակավոր դերասանուհի 46-ամյա Աննա Բոլշովան մահացու ելքով վրաերթի է ենթարկել մի կնոջ. այդ մասին հայտնում է SHOT Telegram ալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ի գիշերը Կալուգայի շրջանի Գրաչյովկա գյուղում։ Դերասանուհին եղել է իր Audi մեքենայի ղեկին։ Նրա խոսքով՝ մթության մեջ չի նկատել հետիոտնին և հարվածել է նրան։
Դեպքից հետո Բոլշովան դեպքի վայր է կանչել շտապօգնություն և ոստիկանություն։ Տուժածը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել և մինչ բժիշկների ժամանումը մահացել է։