Մխիթարյանի գոլի հաշվին «Ռոման» հաղթանակ տոնեց

Մխիթարյանի գոլի հաշվին «Ռոման» հաղթանակ տոնեց

Իտալիայի Ա սերիայի 31-րդ տուրում Հռոմի «Ռոման» Ճենովայում մրցեց տեղի «Սամպդորիայի» հետ: Խաղն ավարտվեց հռոմեական ակումբի նվազագույն հաղթանակով: Միակ գոլը հանդիպման 27-րդ րոպեին խփեց հայաստանցի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մեր ֆուտբոլիստը մասնակցեց ամբողջ խաղին:

Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 54 միավորով և բարձրացավ 5-րդ հորիզոնական:

«Սամպդորիան» 18-րդ պարտությունը կրեց ընթացիկ առաջնությունում և այժմ 29 միավորով գտնվում է 16-րդ տեղում:

«Ռոման» հաջորդ տուրի խաղում իր հարկի տակ կընդունի «Սալերնիտանային»: Այդ հանդիպումը կկայանա ապրիլի 10-ին: