Փողոցային առևտրի հետ կապված ստուգայց է եղել (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը շարունակում է ստուգայցեր իրականացնել մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ փողոցային առևտուրը կանխելու նպատակով:
Ոչ համապատասխան վայրում առևտրային գործունեություն իրականացնելու համար` կազմվել է արձանագրություն, որից հետո կատարվել է ապրանքի առգրավում։
Երևանի քաղաքապետարանը հորդորում է փողոցային առևտրով զբաղվողներին՝ զերծ մնալ իրենց ապրանքը բացօթյա պայմաններում իրացնելուց։
Երևանի քաղաքապետարան