Ադրբեջանական ԶՈՒ-ն վերահսկողություն է հաստատել Լաչինի միջանցքում․ ՀՀ իշխանությունները էշի ականջում քնած են

Ադրբեջանական ԶՈՒ-ն վերահսկողություն է հաստատել Լաչինի միջանցքում․ ՀՀ իշխանությունները  էշի ականջում քնած են

«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ադրբեջանական, իրանական և որոշ հայկական տելեգրամյան ալիքներ հայտնում են, որ ադրբեջանական զինված ուժերը վերահսկողություն են հաստատել Լաչինից հյուսիս ընկած շրջանցիկ ճանապարհի նկատմամբ, որը կապ էր ապահովում Հայաստանի և Արցախի միջև...

Հայկական պաշտոնական աղբյուրները էշի ականջում քնած են... թուրքերը մի օր անձամբ են ձեզ քնից հանելու, բայց ձեռքներիցդ հեռախոսները և լայվերի փայտիկները վախենամ վերցնեն և դրանց այլ կիրառություն գտնեն...

Իհարկե, դա ցավոք սրտի տեղի կունենա բոլորիս վզին սուր քաշելու ընթացքում:

Թե բա Աշտարակում կրթական ավան, դուք նայեք կառավարական դաչեքում մի օր ձեզանից գաղտնի թուրքական մինարեթ չկառուցեն...»։