Աննա Հակոբյանի կցորդները

Աննա Հակոբյանի կցորդները

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսները»՝ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանն են, ովքեր ամբողջովին դարձել են Փաշինյանի ընտանիքի, ավելի ճիշտ՝ նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի կցորդները: 

Մշտապես՝ Աննա Հակոբյանի կողքին 

Ես չգիտեմ՝ ինչո՞վ է առանձնանում այս երկու տիկնանց գործունեությունը, որովհետև վստահաբար՝ մեր հասարակության գերակշիռ մեծամասնությունը դժգոհ է դատախազության գործունեությունից կամ մարդու իրավունքների վիճակից, բայց ժողովուրդը Վարդապետյանին ու Մանասյանին «հիշելու» առիթ հաստատ ունենալու է՝ նրանք մշտապես ուղեկցում են Աննա Հակոբյանին: 

Նիկոլական ավտորիտարիզմ 

Ժողովրդավարական երկրներում երբեք չեք տեսնի գլխավոր դատախազին, ՄԻՊ-ին ու վարչապետի կնոջը նույն վայրում, մի նկարում։ Ավելին, կբացառվի այդ պաշտոնյաների ընկերական կապը, քանի որ կա գործառույթային շահերի կոնֆլիկտ։
Բայց մենք ապրում ենք նիկոլական ավտորիտարիզմի պայմաններում:

Վահրամ Բագրատյան