Քարդաշյանները բացահայտել են իրենց նախընտրած ֆուտբոլային ակումբների, խաղացողների անունները

Քարդաշյանները բացահայտել են իրենց նախընտրած ֆուտբոլային ակումբների, խաղացողների անունները

Քարդաշյանները բացահայտել են իրենց սիրելի ֆուտբոլիստներին։ Գրել է Goal.com-ը։

Քիմ Քարդաշյանն իր որդուն՝ Սեյնթին, տարել էր ֆուտբոլային շրջագայության նախորդ մրցաշրջանում, երբ նրանք այցելել են «Էմիրեյթս» մարզադաշտ և «Պարկ դը Պրենս»՝ Պրեմիեր լիգայի և Լիգա 1-ի հանդիպումներին: Նաև եղել են Ճապոնիայում՝ դիտելու «Ալ Նասսրի» ընկերական խաղը Ռոնալդուի մասնակցությամբ։

«Քարդաշյանները» հաղորդաշարի 2022/23 վերջին սերիայում Քիմը քրոջը՝ Քայլիին ասում է. «Մենք նախ գնալու ենք Լոնդոն՝ «Արսենալի» խաղին, իսկ հետո գնալու ենք Փարիզ՝ դիտելու «Պարի Սեն Ժերմենի» խաղը: Քենդալը կլինի այնտեղ, և դա պարզապես շատ զվարճալի կլինի»։

Նրա տղաներն իրենց հերթին ասում են, որ իրենց սիրելի խաղացողն «Արսենալի» հարձակվող Բուկայո Սական է։