Ամուսնական զույգին մահացած են գտել իրենց տանը՝ շրջապատված 150 կատուներով

Ամուսնական զույգին մահացած են գտել իրենց տանը՝ շրջապատված 150 կատուներով

Անգլիայում ամուսնական զույգին մահացած են գտել իրենց տանը՝ շրջապատված 150 կատուներով, գրում է Daily Mail-ը, փոխանցում է gazeta.ru-ն։

Կատուներին գտել են սարսափելի վիճակում։ Ըստ մասնագետների՝ կենդանիները ջրազրկված էին, թերսնված և վարակված։ Կենդանիներից շատերն արդեն սատկած էին։ Ոստիկանները մահացած են գտել նաեւ տան տերերին, որոնց անունները չեն հաղորդվում։ Կենդանիների իրավունքների պաշտպաններն ասում են, որ դա եղել է կենդանիների փրկության ամենամեծ գործողությունը պատմության մեջ:

«Բոլոր կատուները տառապում են վերին շնչուղիների, աչքերի և մաշկի ինֆեկցիաներից, թերսնուցումից, ջրազրկումից և, ցավոք, որոշներն ունեն ավելի լուրջ վնասվածքներ, որոնք պահանջում են անհապաղ բժշկական օգնություն», - ասվում է հայտարարության մեջ:

Այժմ ոստիկանությունը պետք է պարզի, թե ինչն է դարձել ամուսինների մահվան պատճառ։