«Ռոսսելխոզնադզորը» արգելել է Հայաստանից կաթնամթերքի մատակարարումը

«Ռոսսելխոզնադզորը» արգելել է Հայաստանից կաթնամթերքի մատակարարումը

«Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման հնարավոր սահմանափակումների մասին՝ հայկական կողմի թույլ վերահսկողության և սահմանափակող միջոցների խախտման պատճառով։ MediaHub-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

««Ռոսսելխոզնադզորը» առաջարկել է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին մինչև մարտի 31-ը քննարկել Հայաստանից այլ արտադրողներից Ռուսաստան կաթնամթերքի հետագա մատակարարման հնարավորությունը։ Խորհրդակցությունների արդյունքներով կդիտարկվի կաթնամթերքի հայկական բոլոր ձեռնարկություններից կաթնամթերքի մատակարարման սահմանափակումներ մտցնելու հարցը»,- ասված է հաղորդագրությունում։

Գործակալությունը հայտնում է, որ մարտի 20-24-ը «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների կողմից անցկացված ստուգման ընթացքում հաստատվել է այն փաստը, որ հայ արտադրողներն օգտագործում են հումք իրանական ձեռնարկություններից, որոնք իրավունք չունեն մատակարարել Ռուսաստան։

«Հայտնաբերված խախտումների բնույթը վկայում է նաև անասնաբուժական պետական ​​ծառայության կողմից կաթնամթերքի վերամշակման ձեռնարկությունների գործունեության նկատմամբ պատշաճ վերահսկողության բացակայության մասին, ինչը բարձրացնում է Ռուսաստան անորակ և ոչ անվտանգ արտադրանքի ներմուծման վտանգը»,-նշում է «Ռոսսելխոզնադզորը»: