Ո՞վ կկատարի Իրանի ԱԳ նախարարի պարտականությունները

Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանի պարտականությունները կկատարի նրա տեղակալ Ալի Բաղերի Քանին։
Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմին։
Նրա խոսքով՝ որոշումն ընդունվել է այսօր Իրանի նախարարների կաբինետի նիստում։
Որոշման համաձայն՝ Ալի Բաղերի Քանին նշանակվել է կառավարության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատասխանատու։
Թարմացումներն ավելի արագ հետևել՝ այստեղ