ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը իմ ասածը չպետք է մեկնաբանի, իմ ասածը պետք է ականջին օ՛ղ անի․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից արձագանքեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Փաշինյանին որպես արձագանք ուղղված հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ը չի հեռացել Հայաստանից։ 

«Ես չգիտեմ, թե ԱԳՆ որ ներկայացուցիչն է նման հայտարարություն արել, բայց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ զրուցակիցը լինել չի կարող։ Նույնիսկ ՌԴ նման հարգելի պետության ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, այն պետք է պարզապես ականջին օղ անի»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։